Լրահոս

24.07.2014 10:28


Վերելակը, 7-րդ հարկից մեծ արագությամբ սահելով, իջել է 2-րդ հարկ

Վերելակը, 7-րդ հարկից մեծ արագությամբ սահելով, իջել է 2-րդ հարկ

Հուլիսի 23-ին՝ ժամը 22.19-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 14 շենքի 1-ին մուտքի վերելակը, 7-րդ հարկից մեծ արագությամբ սահելով, իջել է 2-րդ հարկ և արգելափակվել, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Ըստ նախնական տվյալների՝ վերելակի ճոպանը դուրս է եկել անիվից, ինչի հետևանքով վերելակը սահել է ցած:

Հրշեջ-փրկարարները՝ վերելակի ծառայության աշխատակցի հետ համատեղ, 1994 թ. ծնված Է. Հ.-ին անվնաս դուրս են բերել վերելակից:

Այս խորագրի վերջին նյութերը