Քաղաքական

24.07.2014 14:35


Լևոն Հայրապետյանը ճակատագրական սխալ է անվանել Սերժ Սարգսյանին ֆինանսավորելը

Լևոն Հայրապետյանը ճակատագրական սխալ է անվանել Սերժ Սարգսյանին ֆինանսավորելը

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով արցախցի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորմանը՝ նախ հիշեց վերջերս տեղի ունեցած Եվրոպայի հայկական միությունների ֆորումի 15-րդ հոբելյանական համագումարը, որի ընթացում էլ ելույթ է ունեցել Լևոն Հայրապետյանը:

«Լևոնը հայտարարեց, որ ինքը մեծ սխալ է գործել, շատ ճակատագրական սխալ՝ ֆինանսավորելով Սերժ Սարգսյանին նախագահական ընտրությունների ժամանակ, նա նույնիսկ իրեն է վերագրում այն, որ Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ, ու ահավոր մեղքի բարդույթ ունի: Ամեն ինչի պատրաստ էր, մենակ կարողանար ինքն իր վրա վերցրած մեղքից ազատվեր: Նա հանդես եկավ 20 րոպեում իշխանափոխության ծրագրով՝ հայտարերելով, որ «հեղափոխությանը դեմ ենք և կողմ ենք իշխանափոխությանը», որի համար պետք էր լավ ծրագիր ներկայացնել ու Սերժ Սարգսյանին ասել՝ արի, դու քո կամքով հրաժարվի, մենք միասին, բոլորով փորձենք երկիրը փրկել: Սա Լևոնի տեսությունն էր»:

Աշոտ Գրիգորյանը, սակայն, Լևոն Հայրապետյանի այս հայտարարության և վերջինիս ձերբակալման միջև կապ չի տեսնում:

Մանրամասները՝ galatv.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը