Լրահոս

31.07.2014 18:04


12 մարդ է զոհվել Սիրիայի հարավ–արևելքում ականանետման հետևանքով

12 մարդ է զոհվել Սիրիայի հարավ–արևելքում ականանետման հետևանքով

12 մարդ, այդ թվում՝ կին և երեխա, զոհվել են Դումա քաղաքի ականանետման հետևանքով Սիրիայի հարավ–արևելքում։ Այս մասին փոխանցում է «Sky News Arabia» հեռուստաալիքը՝ տեղական աղբյուրին հղումով։

Դուման գտնվում է Դամասկոսից հյուսիս–արևելք՝ 10 կմ հեռավորության վրա։ Այն սիրիական զինյալների գլխավոր ապաստաններից է, որն արդեն մեկ տարի է՝ գտնվում է պաշարման մեջ։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը