Լրահոս

26.11.2010 15:31


ԵԱՀԿ համանախագաhները Երևանից կվերադառնան Բաքու

ԵԱՀԿ համանախագաhները Երևանից կվերադառնան Բաքու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլղմար Մամեդյարովի հետ նախօրեին կայացած հանդիպումներից հետո համանախագահներ Բերնար Ֆասյեն, Ռոբերտ Բրադկեն և Իգոր Պոպովը ժամանել են Երևան։

Ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն Բաքվում հայտնել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ նախատեսվող հանդիպումներից հետո սպասվում է, որ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովն ու Ռոբերտ Բրադկեն կվերադառնան Բաքու։ Բերնար Ֆասյեն էլ կմեկնի Ֆրանսիա, որպեսզի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ընթացքի մասին հաղորդի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին և նորանշանակ արտգործնախարար տիկին Միշել Ալյո-Մարիին։ Ֆասյեի խոսքերով՝ համանախագաները ամբողջ կազմով կմեկնեն Աստանա նոյեմբերի 29-ին։

Այս խորագրի վերջին նյութերը