Լրահոս

02.08.2014 13:50


Հոգեբան. «Զինվոր լինելը գաղափարախոսություն է»

Հոգեբան. «Զինվոր լինելը գաղափարախոսություն է»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովն ասել է, որ վերջապես նախաձեռնող կողմը մենք ենք դարձել։

Վարդանովի կարծիքով նավթի պաշարներն Ալիևին թույլ չեն տա սկսել պատերազմ։

Ասուլիսի մեկ այլ բանախոս, հոգեբան Աննա Բադալյանի խոսքերով էլ՝ թեև խուճապ չկա, սակայն տագնապ, հնարավոր է, լինի, չնայած, արժանի հակահարված տալը բավականին ոգեշնչում է հասարակությանը:

«Երբ հերթական անգամ զոհի մասին տեղեկատվություն է տարածվում, նորակոչիկների մոտ հնարավոր է՝ վախ լինի, սակայն զինվոր լինելը գաղափարախոսություն է»,–ասել է հոգեբանը։

Նշելով, որ այսօր հայ երիտասարդները բավարար ֆիզիկական դաստիարակություն չունեն՝ Վովա Վարդանովը նաև ճիշտ չի համարել Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը