Լրահոս

03.08.2014 23:12


Մարտակերտի շրջանն ազատագրած ազատամարտիկների առաջին խմբերը մեկնել են առաջնագիծ

Մարտակերտի շրջանն ազատագրած ազատամարտիկների առաջին խմբերը մեկնել են առաջնագիծ

Այսօր` առավոտյան, Մարտակերտի շրջվարչակազմի շենքի դիմաց հավաքվել էին Արցախյան պատերազմի նախկին հրամանատարներ, ազատամարտիկներ եւ, բաժանվելով խմբերի, մեկնել են դիրքեր:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթը:

Այս պահին նրանք գտնվում են առաջնագծում, ովքեր իրենց փորձով եւ խորհուրդներով օգտակար կլինեն մեր դիրքապահներին:

Աղբյուրի տեղեկացմամբ, դիրքեր մեկնած ազատամարտիկները հիմնականում Արցախյան պատերազմի ժամանակ Մարտակերտի շրջանը ազատագրած տղաներն են, ովքեր շատ ուժեղ մարտավարական հնարքների են տիրապետում՝ այն բազմիցս ապացուցելով Արցախյան պատերազմի ժամանակ:

Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը