Լրահոս

05.08.2014 09:47


Մահացել է Լևոն Տեր–Պետրոսյանի եղբայրը

Մահացել է Լևոն Տեր–Պետրոսյանի եղբայրը

Մահացել է Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայրը` Պետրոս Տեր-Պետրոսյանը։

Պետրոս Հակոբի Տեր-Պետրոսյանը ծնվել է 1941թ. փետրվարի 16-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: 1946 թվականին ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան:

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարական իրերի և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի վարիչ, գիտական ուղղությունը` բետոնի և երկաթբետոնի արտադրությունում հրաբխային ապարների կիրառումը: Հանրապետության խոշորապանելային տնաշինության հիմնադիրներից է (1963թ.), ԱՊՀ շինարարական բուհերի ընկերակցության պատվավոր պրոֆեսոր (2002թ.):

Շուրջ 75 գիտական հրատարակությունների, այդ թվում` 7 գրքերի, 6 գյուտերի հեղինակ է: Մասնակցել է Չեռնոբիլի ատոմակայանի աշխատակիցների համար կառուցվող Սլավուտիչ քաղաքի շինարարական աշխատանքներին, որի համար պարգևատրվել է Ուկրաինայի «Ծառայության համար» շքանշանով (1997թ.):

Պետրոս Տեր-Պետրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին՝ ժամը 18.00-20.00-ը, Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը` օգոստոսի 6-ին՝ ժամը 13.30-ին, նույն վայրից:

...

«7 օրի» խմբագրակազմը ցավակցում է հանգուցյալի հարազատներին ու մտերիմներին։

Այս խորագրի վերջին նյութերը