Լրահոս

06.08.2014 21:50


Բնակարաններից մեկի պատշգամբում նկատվել է կնոջ դի

Բնակարաններից մեկի պատշգամբում նկատվել է կնոջ դի

Օգոստոսի 6-ին, ժամը 19.21-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում նկատվել է կնոջ դի. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբում հայտնաբերել Ա. Փ.-ի (ծնվ. 1934 թ.) դին:

***

Օգոստոսի 6-ին, ժամը 18.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Տարոնցի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են սենյակի դուռը և հայտնաբերել Ս. Հ.-ի (ծնվ. 1948 թ.) դին:

***

Օգոստոսի 6-ին, ժամը 10.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատավածում (70-րդ կմ) հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հայտնաբերվել է Ս. Խ.-ի (ծնվ. 1960 թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը