Լրահոս

10.08.2014 11:32


Թուրքիայում այսօր նախագահական ընտրություններ են

Թուրքիայում այսօր նախագահական ընտրություններ են

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ժամը 08.00-ին Թուրքիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Դրանք կավարտվեն տեղական ժամանկով 17.00-ին: Ընտրություններին մասնակցում է քվեարկելու իրավունք ունեցող 52 միլիոն 894 հազար 115 մարդ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Թուրքիայում առաջին անգամ երկրի նաագահը ընտրվելու է անմիջական քվերակության արդյունքներով: Մինչ այս նախագահին ընտրում էր երկրի խորհրդարանը:
Թուրքիայի նախագահի թեկնածուները երեքն են՝ իշխող կուսակցության կողմից առաջադրված, երկրի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմության կողմից առաջադրված Էքմելեդին Իհսանօղլուն եւ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթին Դեմիրթաշը:

Այս խորագրի վերջին նյութերը