Քաղաքական

12.08.2014 13:13


Նաիրա Զոհրաբյան. «Կեղծ միասնությամբ ու խնդիրները պարտակելով Ադրբեջանին չես զսպի»

Նաիրա Զոհրաբյան. «Կեղծ միասնությամբ ու խնդիրները պարտակելով Ադրբեջանին չես զսպի»

Ադրբեջանական հակահայ քարոզչությունը կանխելու լավագույն ճանապարհը ոչ թե երկրի առջեւ ծառացած խնդիրների մասին չխոսելն է, ոչ թե խնդիրները պարտակելն է, այլ այդ խնդիրները լուծելու համար գործուն ջանքեր ձեռնարկելն է։ iLur.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ պատգամավորը, մեկնաբանելով նախօրեին «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի հնչեցրած այն միտքը, թե, իբր, ընդդիմության քննադատությունը ոգեւորում է ադրբեջանցիներին. «Երբ Ադրբեջանի ղեկավարությունը, Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է և այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգևորում է ադրբեջանցիներին», - ասել էր Սերժ Սարգսյանը:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ընդհակառակը՝ ադրբեջանցիների հակահայ գործողությունները զսպելու ամենաարդյունավետ ճանապարհը ոչ թե կեղծ արժեքների շուրջ իմիտացիոն միասնությունն է, այլ երկրի առջեւ ծառացած խնդիրները բաց, հրապարակային քննարկման դնելը:

«Այլապես, չխոսելով արտագաղթի մասին, չխոսելով ահագնացող աղքատության մասին, իշխանական համակարգում տոտալ կոռուպցիայի մասին, իրավական համակարգում տիրող խայտառակ բեսպրեդելի մասին՝ մենք մեր երկրի խնդիրների լուծմանը չենք նպաստելու», - նշել է պատգամավորը:

Մանրամասները՝ ilur.am-ում

Այս խորագրի վերջին նյութերը