Լրահոս

13.08.2014 11:30


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի մոտակայքում՝ խնձորի այգում, այրվել է 1000 քմ բուսածածկ տարածք, «Մ-1» միջպետական ավտոճանապարհի՝ Ագարակ-Արուճ հատվածում՝ 2000 քմ, Արմավիրի մարզում՝ «Մ-3» միջպետական ավտոճանապարհի Վարդանաշեն-Մարգարա հատվածում՝ 160 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիների փողոցում՝ 500 քմ, Վերին Աղբյուրակ թաղամասի գերեզմանատանը՝ 300 քմ, Հրազդան քաղաքի աղբանոցում՝ 250 քմ, Սյունիքի մարզի Վերին Խոտավան գյուղում՝ 15 հա, Կապան քաղաքի Շինարարների փողոցի մոտակայքում՝ 300 քմ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքին հարակից աղբանոցում՝ 2.5 հա, Արին գյուղի Սաման Չխոր հանդամասում՝ 2 հա, Հերհեր գյուղի ջրամբարի մոտակայքում՝ 4 հա, Տավուշի մարզի Բերդավան գյուղի Միստրեստ հանդամասում՝ 8 հա, Ազատամուտ գյուղում՝ 2 հա, Արճիս գյուղի մոտակայքում՝ 20 հա խոտածածկ տարածք:

Երևանի Օրբելի եղբայրների փողոցում` ռուսական հոսպիտալի մոտակայքում, այրվել է 2000 քմ, Մոլդովական փողոցում՝ «Անելիք» բանկի մոտակայքում՝ 25 քմ, Նոր Զեյթունի գերեզմանատան մոտակայքում՝ 30 քմ խոտածածկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը