Լրահոս

13.08.2014 11:34


ՊՆ մամլո խոսնակ. «Դիվերսիոն խմբի ներթափանցման մասին տեղեկությունները կեղծ են»

ՊՆ մամլո խոսնակ. «Դիվերսիոն խմբի ներթափանցման մասին տեղեկությունները կեղծ են»

Անդրադառնալով էլեկտրոնային ԶԼՄ-երից մեկում հայտնված տեղեկությանը, թե Ադրբեջանը Վայոց Ձորում դիվերսիոն ներթափանցման փորձ է արել ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Դիվերսիոն խմբի ներթափանցման մասին տեղեկությունները կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ ՀՀ ԶՈւ-երի որոշ ստորաբաժանումներ իրականացրել են զորավարժություններ: Սակայն նկատենք, որ հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես է լրատվամիջոցը, իր նեղ շահերից ելնելով, ապատեղեկատվություն տարածում, որի ընթացքում կարող է նաև հրապարակել պետական գաղտնիք, դրանով օգնելով հակառակորդին մարտական իրավիճակում կամ տեղեկատվական դաշտում հասնել առավելության մեր նկատմամբ: Բազմիցս կոչ ենք արել զերծ մնալ նման ապատեղեկատվություն տարածելուց, ճշտել տեղեկությունները և միտումնավոր կամ անզգուշաբար չօգնել թշնամուն: Ռազմական գործողությունների կամ զորավարժությունների մասին տեղեկությունները որոշակի գաղտնիք են պարունակում, որոնց հրապարակումը կարող է լրջորեն վնասել գործողության հաջողությանը՝ վտանգի ենթարկելով անգամ մարդկանց կյանքը»:

Այս խորագրի վերջին նյութերը