Լրահոս

19.08.2014 16:37


Ծովագյուղ-Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների վիճակը ծանր է

Ծովագյուղ-Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների վիճակը ծանր է

Օգոստոսի 19-ին, ժամը 11.55-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա 3 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Ծովագյուղ-Դիլիջան 5-րդ կմ-ում «Միտսուբիշի» մակնիշի 34DR4251 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:
Հրշեջ փրկարարները Ա. Ս.-ին (ծնվ. 1980թ.), Վ. Շ.-ին (ծնվ. 1983թ.) և Գ. Մ.-ին (ծնվ. 1991թ.) դուրս են բերել ձորից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածները հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը