Քաղաքական

30.08.2014 13:29


Ռուբեն Գևորգյան. «Սահմանադրությունը փոխելով՝ ուզում են իրենց վրայով ժիլետ կարել» (տեսանյութ)

Ռուբեն Գևորգյան. «Սահմանադրությունը փոխելով՝ ուզում են իրենց վրայով ժիլետ կարել» (տեսանյութ)

Երդվյալ ազատամարտիկների միության անդամները Շիրակում հանդիպել են առաջին գծում կռված տղաների հետ։ Միության հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյանն այդ հանդիպմանը հայտարարել է, որ այսօր մարդիկ հանգիստ նստած իրենց աթոռներին՝ Սահմանադրություն են ուզում փոխել։

–Ուզում են իրենց վրայով ժիլետ կարել, այնինչ մենք պետք է մեր ժողովրդի համար բրոնեժիլետ կարենք, ոչ թե Սահմանադրությանը համապատասխանող նոր ժիլետ,–ասել է Ռ, Գևորգյանը։

Նա հավելել է, որ սահմանադրական փոփոխություններն իշխանությունը նախաձեռնել է երկրի արժանապատվության խնդրի, թշնամու ոտնձգությունների, ամեն րոպե սպասվելիք պատերազմի պայմաններում։

–Իսկ մարդիկ, այս արժանապատիվ պահը մի կողմ դրած, իրենց համար Սահմանադրության փոփոխությունների դաշտ են ստեղծում,–նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյությում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը