Քաղաքական

06.09.2014 23:34


Ավարտվել է Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության այցը ՉԺՀ (տեսանյութ)

Ավարտվել է Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության այցը ՉԺՀ (տեսանյութ)
Ավարտվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը Չինաստան էր մեկնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կումունիստական կուսակցության հրավերով: Սեպտեմբերի 2-ից 6-ը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների, գործարար շրջանակների հետ: Պատվիրակության կազմում էին պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը:

Այս խորագրի վերջին նյութերը