Լրահոս

12.09.2014 11:52


ԱՄՆ–ը ավիահարվածներ է հասցնելու ԻՊ զինյալների դիրքերին առանց Սիրիայի իշխանությունների թույլտվության

ԱՄՆ–ը ավիահարվածներ է հասցնելու ԻՊ զինյալների դիրքերին առանց Սիրիայի իշխանությունների թույլտվության

Վաշինգտոնը մտադիր չէ Դամասկոսից թույլտվություն ստանալ օդից ավիահարվածներ հասցնելու համար Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» զինյալների դիրքերին, քանզի Բաշար Ասադի կառավարությունը համարում է «անօրինական»։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ մեկնաբանելով Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալլեմի խոսքերը։

Նույն օրը սիրիացի դիվանագետը զգուշացրել է, որ ԱՄՆ կողմից ցանկացած ռազմական ակցիա Սիրիայի տարածքում, իրականացված առանց երկրի կառավարության թույլտվության, «կդիտարկվի որպես ագրեսիա»։ Հարֆը, սակայն, վստահեցրել է, որ ԱՄՆ–ը հարվածներ է հասցնելու միայն «Իսլամական պետության» զինյալների դիրքերին Սիրիայի տարածքում, իսկ ինչ վերաբերում է երկրի այժմյան իշխանություններին, ապա, Վաշինգտոնի կարծիքով, «Ասադը վաղուց կորցրել է իր լեգիտիմությունը որպես նախագահ»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը