Քաղաքական

26.09.2014 18:01


Վարդան Օսկանյան. «Մենք ձեզ չենք հիասթափեցնի»

Վարդան Օսկանյան. «Մենք ձեզ չենք հիասթափեցնի»

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօրվա «եռյակի» համատեղ հանրահավաքին Հրազդան քաղաքում հայտարարել է, որ «եռյակի» բռնած ճանապարհն արդարացի հիմնավորված է։

«Բայց ամենամեծ հիմնավորումը, ես կարծում եմ, որ դուք ինքներդ զգում եք։ Դա ձեր առօրյա կյանքն է։ Դրանից ավելի համոզիչ հիմնավորում, որ այս երկրում արմատական փոփոխություններ են պետք, հնարավոր չէ անել»,–հայտարարել է նա։

Ինչ վերաբերում է հանրահավաքից առաջ քաղաքացիների՝ պատգամավորին ուղղած այն հարցին, թե ոչ իշխանական քաղաքական ուժերն արդյոք գնալո՞ւ են մինչև վերջ, Վ. Օսկանյանն ասել է. «Ժամանակը եկել է, որ մենք միասին հասնենք արմատական փոփոխությունների։ Այսօր Հայաստանում քաղաքական իրավիճակը շատ հստակ է... Վիճակը հետևյալն է՝ կա իշխանություն՝ իր նեղ շահերով, կա ընդդիմություն՝ իր ժողովրդով»,–հավելելով, որ իշխանության հստակ նպատակը վերարտադրվել է։ Իսկ ընդդիմությունը կանգնած է ժողովրդի կողքին և պատրաստ է մինչև վերջ առաջ տանել ժողովրդի շահերը։

«Մենք ձեզ չենք հիասթափեցնի»,–ընդգծել է Օսկանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը