Լրահոս

29.09.2014 15:08


Սիրիական զորքերը շարժվում են Դումա՝ Դամասկոսի մոտ

Սիրիական զորքերը շարժվում են Դումա՝ Դամասկոսի մոտ

Սիրիական զորքերն այսօրվանից սկսել են շարժվել դեպի Դումա՝ քաղաք–արբանյակ, որտեղ տեղակայված է զինված ընդդիմության խոշոր ամրակետը՝ Դամասկոսին մոտ։ Ինչպես հաղորդել է «ՍԱՆԱ» տեղեկատվական գործակալությունը, բանակային զորամասերը և ազգային պաշտպանության ուժերը՝ զրահատեխնիկայի օգնությամբ, զբաղեցրել են Թելլ–էս–Սավվան բնակավայրը և մի քանի ագարակ այդ քաղաքի մոտակայքում։ Թելլ–էլ–Քուրդի բարձունքի շրջանում ներկայումս դաժան մարտեր են ընթանում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը