Քաղաքական

30.09.2014 15:10


Գ. Նուշիկյան. «Եթե ես լինեի Սուրիկ Խաչատրյանին նշանակողը, մի քիչ շատ ավելի երկար կմտածեի»

Գ. Նուշիկյան. «Եթե ես լինեի Սուրիկ Խաչատրյանին նշանակողը, մի քիչ շատ ավելի երկար կմտածեի»

Ինչպե՞ս էր հնարավոր, որ զանազան օրինախախտումների, այդ թվում՝ սպանության մեջ մեղադրվող կամ առնվազն կասկածվող անձը վերանշանակվեց Սյունիքի մարզպետ։ «7օր»–ի այս հարցին ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը պատասխանել է.

Փաստորեն, հնարավոր էր, որ նշանակվեց, ուրեմն պատճառներ կան, որ նշանակվեց։ Նշանակողը ես չեմ, չգիտեմ՝ որոնք են այդ պատճառները։

Նա նաև նշել է, որ Սուրիկ Խաչատրյանին անձամբ չի ճանաչում և չի կարող որևէ գնահատական տալ նրան։

–Համենայնդեպս, եթե ես լինեի նշանակողը, մի քիչ շատ ավելի երկար կմտածեի նշանակելուց առաջ,– ավելացրել է ՀՀԿ–ական պատգամավորը։

Իսկ իշխանությունը չհանձնելու ՀՀԿ–ի ձգտման մեջ նա ոչ մի վատ բան չի տեսնում. միայն ընդգծում է՝ ամեն ինչ պետք է որոշվի արդար ընտրությունների միջոցով, անգամ եթե դրանց արդյունքում ՀՀԿ–ն չվերընտրվի։

–Իսկ ի՞նչ կլինի՝ երկրագունդը թա՞րս կպտտվի, եթե Հանրապետականը չընտրվի։ Ես այդտեղ սարսափելի բան չեմ տեսնում։ Եթե Հանրապետականը չվերընտրվի, կյանքը չի կանգնի դրանից,– ասել է Գ. Նուշիկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը