Կարծիք

03.10.2014 10:30


Արամ Հարությունյանից սահուն անցում Սուրիկ Խաչատրյանին

Արամ Հարությունյանից սահուն անցում Սուրիկ Խաչատրյանին

Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում հասարակական լայն քննադատությունների արժանացրեց հայրենի Կառավարությանը՝ անկախ Կառավարության արդարացումներից, թե, իբր, Սուրիկ Խաչատրյանի աշխատանքային փորձը և այլնը դրդապատճառ հանդիսացան նրան վերստին դնելու Սյունիքի մարզի «ղեկին»:

Սա Կառավարության «խրոնիկ» բնույթ կրող անբացատրելի նշանակումներից է։

Ինչո՞ւ անբացատրելի, որովհետև, հետադարձ հայացք նետելով ոչ վաղ անցյալին, երբ Արամ Հարությունյանին՝ նույն Բուլկի Արամին, բնապահպանության նախարարի պաշտոնից հեռացնելով՝ վերստին պաշտոն առաջարկեցին՝ Կոտայքի մարզպետ, հասկանալի է դառնում, որ մեր իշխանություններին ուղղակիորեն ձեռնտու է «փող սիրող» մարդկանց լուրջ պաշտոններ վստահելը, քանզի իրենց ընդհանուր կերակրատաշտն ինչ-որ տեղ սնուցվում է նաև տվյալ մարդկանց շնորհիվ։
Չեք մոռացել, չէ՞, թե ով է Բուլկի Արամը, և իր նախարար եղած ժամանակ ինչ սկանդալային թեմաներ էին շրջանառվում մամուլում. է՛լ բեզոարյան այծ, է՛լ որսագողություն, է՛լ անօրինական ծառահատումներ, բնապահպանության խայտառակ վիճակ և այլն:

Իմ խորին համոզմամբ՝ դա հենց այնպես չի լինում: Մարդ, ով այդպիսի հակում ունի փողի հանդեպ, առանց համապատասխան «փայաբաժնի»՝ չէր թույլ տա նման «ոճրագործություններ» բնության հանդեպ։
Հիմա՝ այսքանից հետո, Բուլկի Արամին նշանակում եք Կոտայքի մարզպետ, որպեսզի ավելի՞ լավ կարողանա քանդել այդ մարզը։ Հուսանք՝ այս մարդու ջանքերով Կոտայքի մարզը մոտ ապագայում բոլոր առումներով չի վերածվի անապատի:

Politik Man-ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը