Կարծիք

03.10.2014 16:08


«Խորհրդարանակա՞ն, թե՞ «սերժադրական» համակարգ»

«Խորհրդարանակա՞ն, թե՞ «սերժադրական» համակարգ»

Ով էլ ցանկանա լինել երկրի նախագահ՝ պետք է համապատասխան համաձայնության գա ՀՀԿ-ի հետ: Հենց այսպիսի հայտարարություն է իրեն թույլ տվել ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը: Հիշեցնեմ, որ ավելի վաղ նույնանման «թեզ» էր առաջ բերել նաև Կարեն Ավագյանը, նույն ինքը` «փուչիկ» Կարենը:

Այսինքն, ՀՀԿ-ականները պաշտոնապես հայտարարում են, որ առանց իրենց «դաբրո»-ի՝ երկրում չի կարող ո՛չ նոր նախագահ ընտրվել, ո՛չ, առհասարակ, նոր քաղաքական թիմ ստեղծվել:

Այն, որ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն վաղուց է իրեն զգում որպես չափերն անցած ու ոչ մի պատասխանատվության չենթարկվող ուժ, գաղտնիք չէ, ու այդ տեսանկյունից կուսակցական «պալատականների» հայտարարությունները գործնական իմաստով նորություն չեն: Սակայն նկատենք, որ սրանք սկսել են դրա մասին խոսել հիմա, երբ իրենց իսկ կողմից նախաձեռնվել է «բարեփոխում» օպերացիան` իբր, երկրի Սահմանադրությունն ավելի լավը դարձնելու ու նոր, առաջադեմ կառավարման համակարգ ստեղծելու նպատակով: Այսինքն, մարդիկ բաց ասում են, թե ինչպիսի խորհրդարանական համակարգ է լինելու` «հհկադրական», եթե չասենք` «սերժադրական»: Եթե խոսենք սկզբունքային հասկացությունների մակարդակով, ապա այդ համակարգը նույնիսկ քաղաքական էլ չի կարելի անվանել. սա ուղղակի զառանցանք է:
Պետք է տարբերել երկու հասկացություն՝ կլասիկ խորհրդարանական համակարգ ու Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի պատկերացրած «խորհրդարանական» մոդել: Ու միայն սրանից հետո մարդը ձեռք է բերում բարոյական իրավունք՝ անելու դատողություններ այն «խիստ պահպանողական» քաղաքական ուժերի մասին, ովքեր պայքարում են «առաջադեմ» համակարգի դեմ:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը