Քաղաքական

03.10.2014 17:05


Արարատում կայացավ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» հանրահավաքը (տեսանյութ)

Արարատում կայացավ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» հանրահավաքը (տեսանյութ)

Արարատ քաղաքի Շահումյանի անվան հրապարակում կայացավ «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության» և Հայ Ազգային Կոնգրեսի համատեղ հանրահավաքը։ Նշենք, որ չնայած Արարատի մարզպետը չհիմնավորված մերժել էր հանրահավաքի անցկացումը Վ. Սարգսյանի անվան հրապարակում՝ այնուհանդերձ, մասնակիցների թիվը դրանից չնվազեց. հանրահավաքը բավականին մարդաշատ էր։

Հիշեցնենք նաև, որ հանրահավաքը նախանշված էր Վ. Սարգսյանի անվան հրապարակում, սակայն «եռյակի» տարածած հայտարարության համաձայն՝ այդտեղ քաղաքապետը հետին թվով նշանակել էր մանկական համերգ և այդ հիմքով մերժել «եռյակի» հանրահավաքի իրազեկման հայտը։

ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և «Ժառանգությունը» սա համարում են ապօրինի որոշում։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը