Լրահոս

04.10.2014 09:44


Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը

Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը

Հոկտեմբերի 4-ին, ժամը 04.55-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի «Էդռադ» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դալար գյուղի Անդրանիկի փողոցում ամբողջությամբ այրվում է Գ. Ք.-ին պատկանող չբնակեցված վագոն-տնակը (մոտ 24 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.38-ին, մարվել՝ 06.59-ին:

Այս խորագրի վերջին նյութերը