Լրահոս

04.10.2014 11:41


ԴիջիԹեք 2014 ցուցահանդեսը լի է տեխնոլոգիական սեմինարներով ու գործարար ներկայացումներով

ԴիջիԹեք 2014 ցուցահանդեսը լի է տեխնոլոգիական սեմինարներով ու գործարար ներկայացումներով

«ԴիջիԹեք Էքսպո 2014» տեխնոլոգիական ցուցահանդեսը հագեցած է հետաքրքիր սեմինարներով ու գործարար ներկայացումներով: Ցուցահանդեսային 3 օրերին, ԴիջիԼայֆ սեմինարների շարքի շրջանակներում, այցելուները կարող են ներկա գտնվել շուրջ 50 գործարար ներկայացումների, սեմինարների, ինչպիսիք են` «ՏՏ կիրառումը դպրոցում», «Ծրագրավորման ծառայությունների արտահանումը ԵՄ շուկա», «Փոքր ՀԷԿ-երի ավտոմատացման մեջ ջրի հոսքի և մակերևույթի մակարդակի չափում», «M Logistics մատակարարման ցանցի ամբողջական կառավարման համակարգ» և այլն:

Գործնական աշխատանքով (Team building, task breakdown, grooming, sprint planning, estimation with planning poker cards, demo) հանդես կգան Մակադամիան և VMWARE ընկերությունները: «Մակադամիան» ընկերությունը կներկայացնի նաև «Agile Tour»-ը, որի նպատակն է բացահայտել նոր առաջնորդներ և խոսնակներ, տարածել ծրագրային արտադրանքի մշակման Agile մեթոդաբանության ոլորտում ունեցած փորձը:

Chase Media ընկերությունը կներկայացնի «Վեբկայքի մոնետիզացիա», որը նախատեսված է ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են ստեղծել կայքեր և վաստակել ամսական $3,000 և ավել:

Սեմինարների օրակարգին կարող եք ծանոթանալ` հետևելով այս հղմանը:

Ցուցահանդեսը կտևի Հոկտեմբերի 3-5, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում: ԴիջիԹեքի մուտքն ազատ է: Աշխատանքային ժամերն են 10:00-18:00: Միջոցառման մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝ www.digitec.am :

Այս խորագրի վերջին նյութերը