Լրահոս

04.10.2014 12:22


Եվրահանձնաժողով. «Գազային բանակցությունները ԵՄ, Ուկրաինայի և ՌԴ միջև՝ մոտ ապագայում»

Եվրահանձնաժողով. «Գազային բանակցությունները ԵՄ, Ուկրաինայի և ՌԴ միջև՝ մոտ ապագայում»

Ռուսաստանից Ուկրաինա գազ մատակարելու հարցով եռակողմ գազային բանակցությունների անցկացման տեղն ու ժամը ԵՄ, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կորոշվեն մյուս շաբաթ։ Այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրությունում։
Համաձայն հաղորդագրության՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Գյունթեր Էթթինգերը, Ուկրաինայի ու ՌԴ էներգետիկայի նախարարներ Յուրի Պրոդանը և Ալեքսանդր Նովակը հայտարարել են, որ «ներկա դրությամբ շարունակվում է հուշագրի պայմանների համաձայնության գործընթացը»՝ առաջարկված Բեռլինում սեպտեմբերի 26-ին։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը