Կարծիք

06.10.2014 13:14


Մի՞թե դուք չեք տեսնում այդ խնդիրները

Մի՞թե դուք չեք տեսնում այդ խնդիրները

Հետաքրքիր հոգեբանություն ունեն մեր իշխանական թևի երիտասարդները: Մի՞թե այդքան անտեսանելի են մեր երկրի առաջ ծառացած խնդիրները, մի՞թե այդքան անտեսանելի է քո իսկ հայրենիքում ապրող ժողովրդի վրդովմունքը, որ այլևս ի վիճակի չեն գոյատևելու, որ չկա աշխատանք, որ երիտասարդները ապրուստի միջոց գտնելու համար արտագաղթում են: Թե՞ կասեք, որ այդ մարդիկ ոչինչ էլ չեն հասկանում, որ ամեն ինչ լավ է. այդ իրենք չեն տեսնում, որ աշխատանք կա, իրենք տեղը չգիտեն, որ երկրում չկա ոչ մի խնդիր:
Եվ երբ ոչ իշխանական թևից փորձում են որևէ խնդրի շուրջ խոսել, բարձրաձայնել, անմիջապես անցնում եք հարձակման:
Իսկ մի՞թե դուք չեք տեսնում այդ խնդիրները, չեք լսում ձեզ շրջապատող ժողովրդին, հանրությանը:
Անհրաժեշտության դեպքում պատրաստ եք ատելությամբ լցվել ձեր իսկ հայրենիքի մեկ այլ ՀԱՅ երիտասարդի հանդեպ, ով կխոսի որևէ խնդրի շուրջ:

Ալբերտ Գասպարյան

Այս խորագրի վերջին նյութերը