Լրահոս

06.10.2014 14:37


2014 թ. Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքով փոխադրվել է 46,3 հազար ուղևոր

2014 թ. Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքով  փոխադրվել է 46,3 հազար ուղևոր

Հոկտեմբերի 2-ին փակվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի 2014 թ. ուղևորափոխադրումների շրջանը: Հունիսի 15-ին բացված շրջանի ընթացում փոխադրվել է 46 378 ուղևոր, ինչը համապատասխանում է 2013 թվականի ցուցանիշին:

Այս տարի կտրուկ աճել են տոմսերի ինտերնետ վաճառքի տեմպերը. վաճառվել է Երևան-Բաթումի-Երևան գնացքի 481 էլեկտրոնային տոմս, ինչը 2,5 անգամ գերազանցում է 2013-ի ցուցանիշը:

Նշենք նաև, որ 2014 թվականի ապրիլին ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի տնօրինությունը ՀԿԵ Երևան-Բաթումի գնացքին շնորհեց «ֆիրմային» կարգը և «Արմենիա» անվանումը:

Իսկ հոկտեմբերի 2-ից վերսկսել է իր երթևեկը Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը, և առաջին 54 ուղևորները մեկնեցին Վրաստանի մայրաքաղաք:

Այս խորագրի վերջին նյութերը