Լրահոս

07.10.2014 15:02


«Եռյակի» նիստն ավարտվեց. «Լիդերներն անպայման լինելու են հրապարակում, բայց...» (տեսանյութ)

«Եռյակի» նիստն ավարտվեց. «Լիդերներն անպայման լինելու են հրապարակում, բայց...» (տեսանյութ)

Խորհրդարանում ավարտվել է ոչիշխանական երեք խմբակցությունների հերթական աշխատանքային հանդիպումը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այդ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ քննարկել են հոկտմբերի 8–ին Գյումրիում կայանալիք հանրահավաքի հետ կապված կազմակերպական հարցեր, «քառյակի» 12 կետերի հայտարարության ձևակերպումները և հոկտմեբերի 10–ին Ազատության հրապարակում հրավիրված համապետական հանրահավաքի կազմակերպական և օրակարգային հարցերը։

Հոկտեմբերի 9–ին կրկին տեղի է ունենալու «եռյակի» աշխատանքային հանդիպումը, որի ժամանակ էլ կհստակեցվեն բոլոր դետալները։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 10–ի հանրահավաքին ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» առաջնորդների մասնակցությանը, Ս. Մարգարյանը նշել է.

–Լիդերների մասնակցությունը լինելու է անպայմա՛ն, բայց թե որ պահին նրանք կմիանան հանրահավաքին, տակտիկական խնդիր է։ Կրկնում եմ՝ լիդերներն անպայման լինելու են հրապարակում, բայց հայտնի չէ՝ որ պահին են միանալու, որովհետև մեկ հանրահավաք չի լինելու։ Չի բացառվում՝ հոկտեմբերի 10–ին, չի բացառվում՝ 2–րդ, 3–րդ հանրահավաքին, որովհետև հանրահավաքը չի լինելու միայն ամսի 10–ին։ Մենք մեր ամբողջական ծրագիրը և հաջորդ հանրահավաքի օրը կհայտարարենք հոկտեմբերի 10–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը