Քաղաքական

08.10.2014 12:54


Փայլակ Հայրապետյանը դիմել է Եվրոպական դատարան. պահանջը` 5 մլն դոլար

Փայլակ Հայրապետյանը դիմել է Եվրոպական դատարան. պահանջը` 5 մլն դոլար

«Հետք»–ը գրում է, որ, որ հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանը Հայաստանի եռաստիճան դատական ատյաններով անցած քաղաքացիական գործերից մեկով դիմել է Եվրոպական դատարան եւ որպես հատուցում` պահանջում է 5 միլիոն ԱՄՆ դոլար:

Ըստ Փայլակ Հայրապետյանի դիմումի` 30.07.2010 թ.-ին իր ներկայացուցիչ Աշոտ Սուքիասյանի, «Ձորագյուղ» ԱԿ-ի ներկայացուցիչ Աշոտ Սուքիասյանի եւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջեւ կնքվել է պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի գրավի պայմանագիր, ըստ որի՝ Ջերմուկ քաղաքում գտնվող Փ. Հայրապետյանի համալիրը գրավ է դրվել «Ձորագյուղ» ԱԿ-ի` բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների ապահովման համար։

18.09.2010 թ.-ին կնքված մեկ այլ պայմանագրով, նույն կողմերով (ներկայացուցիչներով) գրավադրվել է Երեւանի Արաբկիր համայնքի Հր. Քոչարի փողոցի վրա գտնվող անշարժ գույքը։

Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ նշված գործարքներն առ ոչինչ են, կնքվել են օրենքի խախտմամբ եւ չեն կարող կողմերի համար առաջացնել իրավունքներ ու պարտականություններ, քանի որ Աշոտ Սուքիասյանը գործարքը կնքելիս միաժամանակ հանդես է եկել երկու կողմերի ներկայացուցիչ. հանդիսանալով «Ձորագյուղ» ԱԿ-ի նախագահ՝ վիճարկվող գրավի գործարքներում հանդես է եկել որպես այդ պայմանագրի կողմ։

Մանրամասները՝ «Հետք»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը