Քաղաքական

08.10.2014 17:59


Արմեն Մարտիրոսյան. «Մենք այս պայքարը տանելու ենք Հայաստանի՛ համար»

Արմեն Մարտիրոսյան. «Մենք այս պայքարը տանելու ենք Հայաստանի՛ համար»

Այսօր Գյումրիում «եռյակի» վերջին մարզային հանրահավաքին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, խոսելով իշխանափոխությունից, ասել է. «Մենք իսկապես կարևոր ժամանակներ ենք ապրում։ Այս իշխանությունները մեր կողմից ընդունված չեն, բայց իրենք մեր հայերն են, մեր քաղաքացիներն են։ Մենք այս պայքարը տանելու ենք ոչ թե իշխանությունների դեմ, այլ Հայաստանի՛ համար։ Միայն միասնությամբ, միայն բարի, արդար նպատակի համար մենք կարող ենք միասնական նպատակի հասնել»։
Արմեն Մարտիրոսյանը նշել է նաև, որ այս տարիների ընթացքում իշխանությանը հնարավորություններ են ընձեռվել, որ քայլեր ձեռնարկեն՝ երկրում փոփոխություններ իրականացնելու։ Նա հիշեցրել է նաև 12 կետից բաղկացած պահանջների մասին. «Որպես վերջին հույս, վերջին հնարավորություն՝ իրենց ընձեռեցինք...»։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահն ամոթալի իրողություն ու խայտառակություն է որակել Սուրիկ Խաչատրյանին մարզպետ վերանշանակելու փաստը։
Մարտիրոսյանն ընդգծել է նաև ոչիշխանական քաղաքական ուժերի՝ միասնական լինելու հանգամանքը. «Մենք միասնական ենք։ Երեք ուժերը, երեք ընդդիմադիր ուժերը, տարբեր ընդդիմադիր ուժեր, հասարակական կազմակերպություններ՝ ձեզ հետ միասին, հոկտեմբերի 10-ից սկսելու են Հայաստանում արմատական փոփոխությունների շրջանը» , – ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը