Քաղաքական

09.10.2014 13:58


Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցելու է «եռյակի» հանրահավաքին

Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցելու է «եռյակի» հանրահավաքին

Քանի որ վերջին շրջանում շատ է չարչրկվել այն հարցը, թե, իբր, վաղը կայանալիք հանրահավաքին ընդդիմադիր երեք ուժերի լիդերները չեն մասնակցելու, ինչպես նաեւ, քանի որ այսօր ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է հանրահավաքին, այդ կապակցությամբ iLur.am-ը պարզաբանում է խնդրել Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանից:

-Պարո՛ն Զուրաբյան, արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս կմասնակցի՞ վաղվա հանրահավաքին:

-Ես զարմացած եմ, որ նման հարց ընդհանրապես շոշափվում է: Բնական է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ որպես Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ, մասնակցելու է վաղվա հանրահավաքին և հանդես է գալու շատ հիմնավոր ելույթով:

iLur.am

Այս խորագրի վերջին նյութերը