Կարծիք

10.10.2014 11:27


«Էշի տեղ են դնո՞ւմ, թե՞ պարզապես վերևից իջեցված պատվերն ու տարրական տրամաբանությունն անհամադրելի են»

«Էշի տեղ են դնո՞ւմ, թե՞ պարզապես վերևից իջեցված պատվերն ու տարրական տրամաբանությունն անհամադրելի են»

Էս չեմ հասկանում՝ էս մեր իշխանական (բացահայտ ու թաքնված) լրատվամիջոցները մարդկանց լրիվ էշի տեղ են դնո՞ւմ, թե՞ պարզապես վերևից իջեցված պատվերն ու տարրական տրամաբանությունն անհամադրելի են:

Որ իշխանական լրատվամիջոցը բացում ես՝ սաղ տեղերում գրված է, թե «եռյակն» ամսի 10-ին միտինգ է անում, քանի որ ռուսամետ է:

Լսե՛ք, հարգելինե՛րս, ինչի՞ մասին է խոսքը, եթե 12–կետանոց պահանջի 10-րդ կետում պահանջ է դրվում չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և Ղարաբաղի միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ՝ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն: Թե՞ դուք ծանոթ չեք էդ կետին: Ախր, հասարակ տրամաբանություն է, որ եթե նման կետ կա, ապա դա ինքնըստինքյան արդեն իսկ բացառում է էս ուժերի ռուսամետ, արևմտամետ, չինաստանամետ կամ, չգիտեմ, մոզամբիկամետ լինելը:

Հարգելինե՛րս, էսօր հանրահավաք անցկացնող ուժերը և բոլոր նրանք, ովքեր միանալու են էդ հանրահավաքին, հայաստանամետ են և մտածում են զուտ Հայաստանի շահերի մասին՝ ի տարբերություն ձեզ: Բայց ձեզ դա տրված չէ հասկանալ, քանի որ դուք փողամետ եք, իսկ նման մարդկանց համար հայրենիք, երկրի շահ, հասարակության պահանջ և այլն գոյություն չունեն:

Հ.Գ.: Ես էսօր լինելու եմ Ազատության հրապարակում, և չնայած առողջական որոշ խնդիրներին՝ կատարելու եմ իմ քաղաքացիական պարտքը: Հուսով եմ, որ դուք էլ եք գալու, քանի որ էսպես էլ շարունակվել չի կարող:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը