Քաղաքական

10.10.2014 18:31


ԲՀԿ պատգամավոր. «Եթե իշխանությունը չկատարի ներկայացված պահանջները, ժողովուրդն իրեն իրավունք է վերապահում ավելի արմատական քայլերի գնալ»

ԲՀԿ պատգամավոր. «Եթե իշխանությունը չկատարի ներկայացված պահանջները, ժողովուրդն իրեն իրավունք է վերապահում ավելի արմատական քայլերի գնալ»

Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունների հրավիրած համապետական բազմահազարանոց հանրահավաքին ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին՝ «Դուք ուզո՞ւմ եք փոփոխություն», հավաքվածները միահամուռ վանկարկեցին՝ այո՛։ Մելքումյանը նախ ներկայացրեց երկրում ստեղծված ներկայիս սոցիալ–տնտեսական իրավիճակը, այնուհետև՝ «եռյակի» պահանջները։

«Այսօր գործող իշխանությունը ձախողելով ամեն ինչ՝ ցանկանում է վերարտադրվել ևս մի 20 տարով։ Իսկ մենք շատ հստակ ասում ենք՝ եթե շատ կարճ ժամանակում իշխանությունը չկանգնեցնի սահմանադրական փոփոխությունների գործընթացը, չկատարի ժողովրդի հավաքական պահանջը, ապա ժողովուրդն իրեն իրավունք է վերապահում ավելի արմատական քայլերի գնալ։ Եվ ուրեմն, հաջողություն բոլորիս, ժողովո՛ւրդ»,–հայտարարեց Մ. Մելքումյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը