Լրահոս

17.10.2014 21:15


Ամալ Ալամուդդինը՝ Լոնդոնի ամենաազդեցիկ կին

Ամալ Ալամուդդինը՝ Լոնդոնի ամենաազդեցիկ կին

«Daily Mail»–ի փոխանցմամբ՝ վերջերս հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի հետ ամուսնացած Ամալ Ալամուդդինին բրիտանական «London Evening Standart» պարբերականը ճանաչել է Լոնդոնի ամենաազդեցիկ կինը։

Ազդեցիկ տղամարդկանց եռյակում են հայտնի քաղաքական գործիչներ Ջորջ Օսբորնը, Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը և բրիտանացի մի գործարար։

Ամալ Քլունին թեև չորրորդ, բայց կանանց առաջին տեղում է։ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Վիկտորյա Բեքհեմն իններորդ հորիզոնականում է։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վերջերս Ամալը Հունաստանում էր՝ Բրիտանական թանգարանի մի արտեֆակտի աղմկահարույց գործով, որն է՛լ ավելի մեծացրեց փաստաբանի հեղինակությունը։ Ամալ Ալամուդդին–Քլունին իրավաբանական իր ողջ եռանդով պայքարում էր թանգարանի մի անտիկ նմուշ Հունաստանին վերադարձնելու համար։

Պարբերականի կազմած ցանկում են նաև արքայազն Հարրին, ով վիրավոր զինվորների համար միջազգային մրցույթներ է կազմակերպել, երգչուհի Քեյթ Բուշը, Ժոզե Մոուրինյոն և այլք։ Վերջին՝ քսաներորդ ազդեցիկ լոնդոնցին Բենեդիկտ Քամբերբեթչն է, ով մեծ ճանաչում ձեռք բերեց Շերլոկ Հոլմսի կերպարը մարմնավորելուց հետո։

Այս խորագրի վերջին նյութերը