Քաղաքական

17.10.2014 21:35


Գագիկ Ծառուկյանն արտերկրում հանդիպել է ազդեցիկ գործարարների հետ

Գագիկ Ծառուկյանն արտերկրում հանդիպել է ազդեցիկ գործարարների հետ

Ինչպես տեղեկանում ենք «top-news»–ից՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին գտնվում է արտերկրում: Նույն աղբյուրները պնդում են, որ նա մի շարք հանդիպումներ է ունեցել աշխարհում մեծ հեղինակություն եւ ազդեցություն ունեցող խոշոր գործարարների հետ՝ քննարկելով Հայաստանում ներդրումներ եւ մեծամասշտաբ տնտեսական ծրագրեր իրականացնելու հարցը: Հիշեցնենք, որ դեռեւս Չինաստան կատարած իր այցի ժամանակ, Գ. Ծառուկյանը հայտարել էր, որ պատրաստ է անձնական երաշխիքներ տալ օտարերկրյա ներդրողներին՝ Հայաստանում ներդրումներ կատարելու դեքպում;
Առաջիկա օրերին եւս նախատեսվում են հանդիպումներ հեղինակավոր տնտեսական եւ քաղաքական գործիչների հետ, որոնց հետ եւս քննարկվելու է Հայաստանի տնտեսական եւ ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ երկրի զարգացման հեռանկարները:

Այս խորագրի վերջին նյութերը