Կարծիք

27.10.2014 10:22


«Հոկտեմբերի 24–ի հանրահավաքն է՛լ ավելի հուսադրեց և հավատով լցրեց հասարակությանը»

«Հոկտեմբերի 24–ի հանրահավաքն է՛լ ավելի հուսադրեց և հավատով լցրեց հասարակությանը»

Իմ խորին համոզմամբ՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքն է՛լ ավելի հուսադրեց և հավատով լցրեց հասարակությանը «Եռյակի» հանդեպ Գագիկ Ծառուկյանի ելույթը, ինչ խոսք, ունեցավ իր ուրույն դերակատարությունը այդ հարցում։ Եթե մի փոքր վերլուծենք այն, ինչ տեղի ունեցավ, կարելի է եզրակացնել, որ հասարակության սպասելիքներն արդարացվեցին, քանզի Գագիկ Ծառուկյանը իր ելույթով «մեսիջ» ուղարկեց Բ26, որ մենք չենք պայքարում մեր թշնամիների դեմ, դուք ևս մեր հասարակության մի մասնիկն եք, բայց, այնուամենայնիվ, դուք սպառել եք Ձեզ հայաստանյան քաղաքական դաշտում, դրա վառ վկայությունն էլ երկրի՝ օրեցօր ավելի վատ վիճակի արձանագրումն է։ Վերոնշյալը փաստում է նաև այն, որ այս անգամ համալրվել էր թե՛ հարթակը, թե՛ Ազատության հրապարակը, որտեղ նախորդից գրեթե երկու անգամ ավելի մարդ կար՝ չնայած նրան, որ իշխանական լրատվականներն աջ ու ձախ տարածում են լուրեր, թե, իբր, հանրահավաքին մասնակցողների թիվը մոտ 15 000 է եղել, բայց մի լավ ասացվածք կա այս դեպքի հետ կապված՝ «ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել», այնպես որ, նրանց այդ ստահոդ նյութերի տարածումը, կարծում եմ, չի կարող ազդել հասարակության գիտակցության վրա։

Հատկանշական է այն, որը և արտացոլում է «եռյակի» տրամադրվածությունը գործընթացին, այն է՝ Գագիկ Ծառուկյանի, իմ կարծիքով, ամենասուր արտահայտությունը, որ եթե իշխանությունները անտեսեն հասարակության ձայնը և պայքարի այս ֆորմատը, ապա նրանք կգնան ավելի վճռական քայլերի՝ կպահանջեն իշխանությունների հրաժարականը և կգնան արտահերթ ընտրությունների։ Հասարակության մեծամասնությունը հենց սրան էլ սպասում է, բայց իշխանափոխությունն ուղիղ կերպով չի արտահայտվում, քանզի ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ էլ «եռյակի» մյուս անդամները չեն ցանկանում, որպեսզի այդ գործընթացը լինի բռնի ուժով. նրանք հակված են այն գաղափարին, որ ճնշումների հիման վրա իշխանությունների սխալ գործելաոճը մատնանշելով հստակ՝ այլ տարբերակ չեն թողնի նրանց՝ խաղաղ ճանապարհով իշխանությունը հանձնելու ժողովրդին։ Դրանից հետո կլինեն արտահերթ ընտրություններ, որի ժամանակ էլ լեգիտիմ թեկնածուն կընտրվի, և դրանով իսկ իշխանությունը կանցնի հասարակությանը, այլ ոչ թե ՀՀԿ-ին, որը մենաշնորհ է ձեռք բերել քաղաքական դաշտում՝ հերիք չի, մի բան էլ ուզում է վերարտադրվել։

Այս ամենից կարելի է գալ եզրահանգման, որ գնալով ալիքն ավելի ու ավելի է ուժգնանալու, և իշխանություններին այլ տարբերակ չի մնա, քան խաղաղ ճանապարհով իշխանության հանձնումը ժողովրդին։
Politik Man-ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը