Լրահոս

27.10.2014 19:33


Սպասվում են տեղումներ

Սպասվում են տեղումներ
Հոկտեմբերի 28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:
Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում՝ անձրևի:
Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում՝ 7-9 աստիճանով:
Հոկտեմբերի 28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 29-31-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հյուսիսարևելյան՝ 5-10 մ/վրկ:

Այս խորագրի վերջին նյութերը