Կարծիք

28.10.2014 14:25


«Արամ Զավենիչը մեզ չի զարմացնի. մենք Արտաշես Գեղամյան ենք տեսել»

«Արամ Զավենիչը մեզ չի զարմացնի. մենք Արտաշես Գեղամյան ենք տեսել»

Փաստ է, որ Սերժ Սարգսյանը հանդիսանում է կուլիսային քաղաքական գործիչ. նա խուսափում է հրապարակային քաղաքականությունից ու միշտ փորձում է իր հակառակորդներին «խփել» իր ենթակայության տակ աշխատող դհոլների միջոցով: 2008 թվականին Սերժ Սարգսյանի գլխավոր դհոլի դերն իր վրա էր վերցրել Արտաշես Գեղամյանը, ով, իրեն ներկայացնելով որպես «ընդդիմադիր», պայքարում էր Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, թեև դեռևս մի քանի տարի առաջ նա այնպիսի խոսքեր էր ասում Սերժ Սարգսյանի հասցեին, որ էլ ասելու չի: Անցավ ևս մի քանի տարի, ու Մամիկոնիչը բացահայտորեն անցավ Սերժ Սարգսյանի ճամբարը, ու արդեն ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր դառնալուց հետո սկսեց մանր-մունր ծառայություններ մատուցել Սերժ Սարգսյանին:
Նմանատիպ ճանապարհով է գնում այսօր նաև Արամ Զավենի Սարգսյանը, ով այժմ հանդիսանում է իրական ընդդիմության գլխավոր ընդդիմախոսներից մեկը ու մեծ եռանդով աշխատում Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման «ֆիրմայում»: Ցավոք, պետք է արձանագրեմ, որ Զավենիչը մեզ չի զարմացնի. մենք Գեղամյան ենք ունեցել, ու ինչքան էլ նա փորձի իրեն «մեջից ճղել» ու դհոլություն անել Սերժի համար, միևնույն է, նա Գեղամյանի մակարդակին չի հասնի. նա այդ տաղանդը չունի: Հետևաբար, Սերժ Ազատիչը լավ կանի՝ Զավենիչի աշխատավարձը իջեցնի. ախր շատ վատ դերասան է...

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը