Լրահոս

30.10.2014 17:11


ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստում

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստում

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ գումարել էր ընդլայնված նիստ՝ քննարկելու համար ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության օրակարգը: Նիստին մասնակցում էր ԵՄ խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խումբը, որը փաստահավաք առաքելությամբ է գտնվում Հայաստանում՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա օրակարգի շուրջ խնդիրները ԵՄ խորհրդին
ներկայացնելու համար:
Նիստում Նաիրա Զոհրաբյանն առանձնացրել է այն հիմնական հարցերը, որոնք անհրաժեշտ է, որ կազմեն ՀՀ-ԵՄ ապագա երկխոսության նոր օրակարգի առանցքը: Նա խոսել է նաեւ խնդիրների այն համախմբի մասին, որոնք վերաբերում են կոռուպցիային, մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը, արդարադատության համակարգի բարեփոխումներին, որոնք, տիկին Զոհրաբյանի
համոզմամբ, պիտի մնան ՀՀ-ԵՄ երկխոսության օրակարգում: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության հետ տնտեսական ինտեգրման մասին խոսելիս կարելի է թվարկել բազմաթիվ բաժանարար գծեր, սակայն, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, պետք է շարժվել համագործակցության ընդհանուր կետեր գտնելու ճանապարհով, որոնք առկա են:
ԵՄ խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Պետերի Վուորիմակին իր խոսքում նշել է, որ Հայաստանը ԵՄ-ի համար կարեւոր գործընկեր է եւ հույս է հայտնել, որ ՀՀ-ԵՄ փոխադարձ համագործակցությունը առավել կզարգանա ու կխորանա:
Խորհրդարանում ներկայացված ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչներն արտահայտել են իրենց տեսակետները ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող առաջիկա իրավական փաստաթղթի վերաբերյալ եւ կարեւորել են ՀՀ-ԵՄ երկխոսության շարունակականությունը: Նշվել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը: Քննարկվել է ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի տնտեսական ռեժիմները համադրելու հարցը: Կարեւորվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններում ԵՄ-ի կողմից Հայաստանի նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը