Քաղաքական

31.10.2014 11:20


Ջիգարխանյան. «...Հայաստանի ներկայիս նախագահը վախենում է «Քաջ Նազարից»»

Ջիգարխանյան. «...Հայաստանի ներկայիս նախագահը վախենում է «Քաջ Նազարից»»

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը ռուսական «Էքսպրեսս գազետա»–ին տված հարցազրույցում ասել է, որ իր տարիների երազանքն է հայկական «Քաջ Նազարը»–ը բեմադրելը, սակայն գումար չկա։

«Երբ ինձ շքանշանով պարգևատրում էին Մոսկվայում՝ Երևանի դեսպանատանը, ես հայտնեցի իմ երազանքի մասին: Եվ այն ժամանակ Հայաստանի ներկայիս նախագահը խոստացավ. «Արմե՛ն Բորիսովիչ, միակ խնդրանքը՝ այդ պրեմիերան դուք պետք է խաղաք Երևանում»:–Ես ասացի, որ դա թանկ հաճույք է: Եվ լսեցի պատասխանը. «Արմե՛ն Բորիսովիչ, ինչպե՞ս չեք ամաչում»:–Հետո ես զանգահարեցի։ Եվ ավարտվեց նրանով, որ փող չտվեցին: Եվ մի խելացի ընկեր ասաց ինձ. «Մի՞թե չես հասկանում, որ նա վախենում է «Քաջ Նազարից»: Որովհետև այդ առակն այդ հորինված տերերի մասին է»,–պատմել է Ջիգարխանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը