Աշխարհ

31.10.2014 14:22


Ռուսական գազի մատակարարումն Ուկրաինա կվերսկսվի 48 ժամից

Ռուսական գազի մատակարարումն Ուկրաինա կվերսկսվի 48 ժամից

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը «Россия 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ ռուսական գազի մատակարարումները կվերսկսվեն 48 ժամ անց պարտքի մի մասի (1,45 մլրդ դոլար) վճարումից և կանխավճար անելուց հետո։
Նա նշել է, որ ՌԴ կառավարության որոշումը Ուկրաինային զեղչ տրամադրելու վերաբերյալ կարող է ստորագրվել ուրբաթ։
Ըստ Միլլերի՝ թեև ֆինանսավորման աղբյուրները դեռևս որոշված չեն, սակայն Ուկրաինան երաշխավորում է պարտքի մարումը։
Նշենք, որ Ռուսաստանը համաձայնել է Կիևին հազար կուբամետր գազի համար 100 դոլարի չափով զեղչ տրամադրել, որը բխում է պայմանագրի հիմքում ընկած բանաձևից։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը