Լրահոս

03.11.2014 12:12


Պինոչետի թոռը պատրաստվում է կուսակցություն հիմնել և մասնակցել Չիլիի ընտրություններին

Պինոչետի թոռը պատրաստվում է կուսակցություն հիմնել և մասնակցել Չիլիի ընտրություններին

Գեներալ Ավգուստո Պինոչետի թոռը՝ պահեստազորի կապիտան Ավգուստո Պինոչետ Մոլինան, մտադիր է «Հայրենիքիս համար» անվամբ նոր կուսակցություն հիմնել և մասնակցել Չիլիի 2017–ի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտնել է շարժման փոխնախագահ Էդուարդո Տոլեդոն։

«Այժմ ստեղծված են բոլոր քաղաքական պայմանները կուսակցություն հիմնելու համար», – ասել է Տոլեդոն՝ հավելելով, որ գրանցումը տեղի կունենա նոյեմների 25-ին՝ Պինոչետի ծննդյան օրը։

Չիլիական «La Tercera»–ի փոխանցմամբ՝ սպասվում է, որ կուսակցական շարքերը կհամալրի «Անկախ դեմոկրատական դաշինք» ծայրահեղ աջ շարժումը, որը փաստացի քարոզում էր Պինոչետի գաղափարները։
Նոր կուսակցությունը կողմ է հանդես գալու մարիխուանայի օգտագործմանը առողջապահական նպատակներով, բայց ոչ դրա օրինականացմանը, հղիության ահեստական ընդհատմանը՝ բժիշկների ցուցումով (այժմ Չիլիում արգելված է հղիության ցանկացած արհեստական ընդհատում), քաղաքացիական ամուսնություններին միասեռականների միջև, բայց ոչ պաշտոնական ամուսնությանը։
«Օրենքները չեն կարող նույնը լինել, որոնք գոյություն ունեին նախորդ դարի 50-80–ականներին», – հայտարարել է շարժման քաղխորհրդի անդամ Ստեֆանի Լանդերոսը։
Պինոչետի թոռն ազատվել է զինծառայությունից գեներալի թաղման արարողությանը՝ 2006թ. դեկտեմբերի 12–ին, հնչեցրած ելույթի պատճառով, երբ նա հավանություն տվեց ռազմական հեղաշրջմանը, որի արդյունքում նրա պապը եկել էր իշխանության, ինչպես նաև դատապարտել չիլիական արդարադատությանը, որը մեղադրել էր հանգուցյալ Պինոչետին մարդու իրավունքների զանգվածային խախտման մեջ 1973-1990թթ։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը