Կարծիք

04.11.2014 13:33


Վահան Բաբայան.

Վահան Բաբայան.
Իշխանական խոսնակները մի բան լավ են սովորել և ամեն օր դա կրկնում են՝ արտահերթ ընտրությունների կարիք չկա, և իրենք այդ պահը չեն տեսնում: Հետաքրքիր է՝ այդ ինչպե՞ս են տասնյակ հազարավոր մարդիկ դա տեսնում Ազատության հրապարակում, հարյուր հազարավոր մեր քաղաքացիները տեսնում մարզերում և Սփյուռքում, իսկ իշխանական աշխատասենյակներում ծվարած և իրենց քաղաքական էլիտա համարող մարդիկ դա չեն տեսնում: Տվյալ պաշտոնյաներին կարող եմ առաջարկել վարդագույն ակնոցը փոխել ու կիրառել նորագույն մեթոդ՝ 3D ակնոց. ասում են՝ դրանով ամեն ինչ շատ ավելի լավ և բնական է երևում:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը