Քաղաքական

06.11.2014 13:11


Վահե Հովհաննիսյան. Գագիկ Ծառուկյանը նոր քաղաքական էլիտա ձևավորելու հայտ է ներկայացրել (տեսանյութ)

Վահե Հովհաննիսյան.  Գագիկ Ծառուկյանը նոր քաղաքական էլիտա ձևավորելու հայտ է ներկայացրել (տեսանյութ)

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդմանը հյուրընկալված ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է համաժողովրդական շարժման շտաբների ձևավորմանը։

–Շտաբների բացումը շատ կարևոր է նոր մարդկանց, նոր խավեր, նոր դեմքեր, նոր տեսակետներ ներգրավելու առումով։ Գագիկ Ծառուկյանը նոր քաղաքական էլիտա ձևավորելու և հասարակությունը կոնսոլիդացնելու հայտ է ներկայացրել,–ասել է Վ. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ճնշումը պետք է մեծացնել օրենքով սահմանված բոլոր մեթոդներով։

–Կա՛մ իշխանությունը կատարելու է ժողորդի պահանջները, կա՛մ ճնշումը մեծացվելու է և վերածվելու է ավելի ռադիկալ գործողության,–հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը