Լրահոս

06.11.2014 16:30


Տիգրան Ուրիխանյան. « Համաժողովրդական շարժման շտաբները կձևավորվեն երկու շաբաթվա ընթացքում»

Տիգրան Ուրիխանյան. « Համաժողովրդական շարժման շտաբները կձևավորվեն երկու շաբաթվա ընթացքում»

Քիչ առաջ ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի նիստը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանը հայտնել է, որ նիստում որոշում է կայացվել համաժողովրդական շարժման շտաբների համար տրամադրել կուսակցության տարածքային շտաբները: Ըստ նրա՝ համաժողովրդական շարժման շտաբները կձևավորվեն երկու շաբաթվա ընթացքում։
«Ոչ իշխանական ուժերի մեր գործընկերների, քաղաքացիական նախաձեռնությունների հետ միասին խորհրդակցություններ են իրականացվել, առանձնացվել են պատասխանատուների խմբեր, որոնք երկշաբաթյա ժամկետում կուսակցության ղեկավարին կհայտնեն կատարած աշխատանքի մասին: Բացի դրանից՝ գործունեություն է իրականացվելու Սփյուռքի կազմակերպությունների հետ, իրականացվելու է իրավական աջակցություն քաղաքացիներին»,–ասել է Ուրիխանյանն՝ ընդգծելով, որ մոտ ապագայում սպասվում են ընդդիմության նոր հանրահավաքներ:
ԲՀԿ քաղխորհրդի նիստում ընդունված որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը