Լրահոս

06.11.2014 17:48


Սերժ Սարգսյանը Մոսկվայում ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված «Տաշիր» մրցաշարին

Սերժ Սարգսյանը Մոսկվայում ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված «Տաշիր» մրցաշարին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում ներկա է գտնվել շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական «Տաշիր» մրցաշարին: Նրա մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը, ով նաև հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահն է, ողջունել է միջազգային մրցաշարին մասնակցող աշխարհի մի շարք ուժեղագույն գրոսմայստերներին ու Մոսկվայի «Նովոթել» հյուրանոցում նրանց խաղին հետևող բազմաթիվ երկրպագուներին, մրցաշարին մաղթել հաջողություններ և միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի շախմատային խաղում կատարել առաջին քայլը:

Հուշամրցաշարը կազմակերպել են «Տաշիր գրուպ» ընկերությունը և Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան:

Սերժ Սարգսյանը կազմակերպիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել միջոցառման վայրում, այցելել է մամուլի ասուլիսների անցկացման և պաշտոնական հյուրերի ընդունելության սրահներ, դիտել Տիգրան Պետրոսյանին նվիրված ցուցադրանյութերը: Նրա ներկայությամբ Հայաստանի և Ռուսաստանի շախմատային ֆեդերացիաների միջև կնքվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ Հայաստանի դպրոցականների ուժեղագույն թիմը կմասնակցի «Բելայա Լադյա» հեղինակավոր մրցաշարին:

Այս խորագրի վերջին նյութերը