Քաղաքական

07.11.2014 13:26


Գեղամ Նազարյան. Այս շարժման հաղթանակից են կախված Հայաստանի հետագա հաջողությունը կամ անհաջողությունը (տեսանյութ)

Գեղամ Նազարյան. Այս շարժման հաղթանակից են կախված Հայաստանի հետագա հաջողությունը կամ անհաջողությունը (տեսանյութ)

Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Գեղամ Նազարյանը խոսելով ներքաղաքական զարգացումներից՝ նշել է, որ երկու հանրահավաքից հետո առկա լռությունն ապացուցում է, որ համազգային շարժումը լուրջ բնույթ է կրում. «Մենք տեսնում ենք, որ համաժողովրդական շարժումը լուրջ նպատակ է իր առջև դրել, և խնդիրը ոչ թե նեղ՝ իշխանափոխության խնդիրը լուծելն է, այլ Հայաստանն այս անդունդից հանելը»։

Բանախոսը դրական է գնահատել շարժման՝ համաժողովրդական շտաբների ստեղծումը։
Նազարյանն ընդգծել է, որ հաջողության հասնելու համար պետք է երկար, համառ ու լուրջ աշխատանք, ինչին արդեն ականատես ենք լինում։
«Հաջողության հասնելու համար հայ մարդը, Հայաստանի քաղաքացին, որն ուզում է փոփոխություններ, չպետք է տանը նստի և սպասի, թե Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանն ու մեկ այլ մարդ իր համար ինչ են անելու։ Յուրաքանչյուր մարդ իր ունեցած հնարավորությունների չափով պետք է օգնի, որ արմատական փոփոխություններն, ի վերջո, կայանան։

Քաղաքագետը շեշտել է, որ այս շարժման հաղթանակից են կախված Հայաստանի հետագա հաջողությունը կամ անհաջողությունը, քանի որ Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր–Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը նեղ անձնական խնդիրներ չեն լուծում. դրված է Հայաստանի խնդիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը