Քաղաքական

09.11.2014 18:34


«Զարգացում-Առաջընթաց-Հեռանկար» Հասարակության Զարգացմանն Աջակցող ՀԿ-ն միացավ Վահան Բաբայանի կոչին

«Զարգացում-Առաջընթաց-Հեռանկար» Հասարակության Զարգացմանն Աջակցող ՀԿ-ն միացավ Վահան Բաբայանի կոչին

«Զարգացում-Առաջընթաց-Հեռանկար» Հասարակության Զարգացմանն Աջակցող Հասարակական Կազմակերպությունը միացավ Վահան Բաբայանի կոչին
Հաշվի առնելով երկրի սոցիալական, տնտեսական, իրավական բազմաթիվ խնդիրները, որոնք հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում երկիրը կանգնեցրել են անդունդային իրավիճակի առջև, ինչի արդյունքում ահագնացել է արտագաղթը, հազարավոր ՓՄՁ-ներ լուծարվել են, իսկ գործողներից շատերը կանգնած են փակվելու վտանգի առջև: Գործազրկության մակարդակը տարածաշրջանում ամենամեծն է, իսկ աղքատության ցուցանիշները անգամ պաշտոնական տվյալների համաձայն լավատեսություն չեն ներշնչում: Ուստի գտնում ենք.
1. Երկրին ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար հարկավոր է մշակել և իրականացնել նոր սոցիալ-տնտեսական քաղաքականություն:
2. Մշակել և իրականացնել արտագաղթը կանխելուն միտված նոր ռազմավարություն
3. Թույլ չտալ իրեն սպառած իշխանություններին իրենց վերարտադրման նպաստավոր պայմաններ սեղծելու համար Սահմանադրական բարեփոխումների կեղծ օրակարգը իրականություն դարձնել:
«Զարգացում-Առաջընթաց-Հեռանկար» Հասարակության Զարգացմանն Աջակցող Հասարակական Կազմակերպությունիր պատրաստակամությունն է հայտնում Եռյակի նախաձեռնած համաժողովրդական շարժմանը միանալու և ի նպաստ շարժման հաղթանակի աշխատելու։
«Զարգացում-Առաջընթաց-Հեռանկար» Հասարակության Զարգացմանն Աջակցող
ՀԿ նախագահ ՝ Պավել Մուսաելյան
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը