Կարծիք

10.11.2014 10:19


Համաժողովրդական շարժումը կարող է համախմբել ողջ հայ ազգին թե՛ Հայաստանում, թե՛ հայրենիքից դուրս

Համաժողովրդական շարժումը կարող է համախմբել ողջ հայ ազգին թե՛ Հայաստանում, թե՛ հայրենիքից դուրս

Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ձևավորելու վերաբերյալ ԲՀԿ-ի որոշման մեջ թերևս ստվերի մեջ մնաց Սփյուռքի հետ համագործակցելու մասին կետը, որի հարցով զբաղվելու է Սփյուռքի հայերի համար բոլոր առումներով ընդունելի ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, ԲՀԿ առանցքային գործիչներից Վարդան Օսկանյանը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված էր, որ պետք է համապատասխան աշխատանք տարվի համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ստեղծել նաև արտերերկրում` Սփյուռքի հայերի աջակցությամբ: Սա նշանակում է, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Սփյուռքը ինստիտուցիոնալ հարթության մեջ կկարողանա իր ներդրումն ունենալ ՀՀ-ում ընթացող կառուցողական ու իրական ժողովրդական շարժմանն աջակցելու, հետևաբար, վերջինիս հաջողության հասնելու հավանականությունը մեծացնելու հարցում: Այդպիսով ձևավորվող շարժումն իրոք կարող է դառնալ համաժողովրդական բառիս բուն իմաստով` համախմբելով ողջ հայ ազգին թե՛ Հայաստանում, թե՛ հայրենիքից դուրս: Սա շատ լուրջ հայտ է, ու վարչակարգը գոնե բնազդաբար պետք է զգա, որ եկել է զիջումների գնալու ու սեփական նահանջի և հեռանալու համար տեղ թողնելու ժամանակը:

Արսեն Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը