Քաղաքական

10.11.2014 13:07


Դուք կարող եք ձեր անփոխարինելի ներդրումն ունենալ այսօրվա գործընթացներում

Դուք կարող եք ձեր անփոխարինելի ներդրումն ունենալ այսօրվա գործընթացներում

Հարգելի հայրենակիցներ, 06.11.2014թ. ԲՀԿ քաղաքական խորհուրդը լիազորել է ինձ և Վահան Բաբայանին խորհրդակցել հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և այլ հանրային խմբերի հետ նրանց համաժողովրդական շարժմանը ներգրավելու և միասնական օրակարգ ձևավորելու նպատակով:
Հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և այլ հանրային խմբերի հարգելի ներկայացուցիչներ, մեր երկարատև համագործակցությունը բազմիցս ապացուցել է ձեր կարևոր դերն ու նշնակաությունը երկրի զարգացման և բազմաթիվ խնդիրների լուծման հարցում: Ես վստահ եմ, որ որպես ՀՀ մտահոգ քաղաքացիներ, դուք կարող եք ձեր անփոխարինելի ներդրումն ունենալ այսօրվա գործընթացներում: Համաժողովրդական շարժմանը ձեր ներգրավվածությունը շատ կարևոր է այսօր ՀՀ առջև ծառացած լրջագույն խնդիրների լուծման համար:
Սպասում եմ ձեր արձագանքներին և առաջարկներին՝ ակնկալելով ձեր մասնակցությունը համաժողովրդական շարժմանը:

Էլինար Վարդանյան

Այս խորագրի վերջին նյութերը